Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անկարա. Ժամանակն է բարելավել հարաբերությունները Բեռլինի հետ

Անկարա. Ժամանակն է բարելավել հարաբերությունները Բեռլինի հետ
06.01.2018 | 11:26

Թուրքիան հայտարարում է՝ ժամանակն է բարելավել հարաբերությունները Գերմանիայի հետ: «Երկու կողմն էլ ուզում են նոր էջից սկսել հարաբերությունները», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից առաջ:

Գերմանական Funke օրաթերթում հրապարակած հոդվածում Չավուշօղլուն ակնարկել է՝ Անկարան ուզում է հարթել երկկողմ հարաբերություններում խորացող լարվածությունը և միաժամանակ ընդգծել՝ Եվրամիությունը պետք է դուրս բերի փակուղուց Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ